ՃՏՊ Ախալքալաքում. Իրար են բախվել երկու Mercedes մակնիշի ավտոմեքենաներ

ՃՏՊ Ախալքալաքում. Իրար են բախվել երկու Mercedes մակնիշի ավտոմեքենաներ

Այսօր` մարտի 18-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնական Դավիթ Աղմաշենեբելի փողոցում իրար են բախվել երկու Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։

NOR ռադիոկայանի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ տուժածներ չկան։ Մեքենաները զգալի վնաս չեն կրել։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։