Փոկան ազատվում է ձյան գերությունից

Փոկան ազատվում է ձյան գերությունից

Այս տարվա խիստ ձմեռը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց: Նինոծմինդայի շրջանում, անանցանելի ճանապարհները հեռավոր գյուղերում ապրողներին օրերով կտրեցին արտաքին աշխարհից:

Փոկան բարձրադիր շրջանի այն գյուղերից է, որտեղ ձյան առատ լինելը խոչընդոտում էր նաև գյուղամիջյան երթեւեկությանը։ Բարձր ձյան շերտը անանցանելի էր դարձրել գյուղի գրեթե բոլոր փողոցները։ Չնայած, որ արդեն գարնան առաջին ամիսն է ավարտվում, սակայն ճանապարհները մնում էին անանցանելի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից հատկացված տեխնիկան արդեն մի քանի օր է Փոկայում իրականացնում է ձյունամաքրում, բնակիչները հույս են հայտնում որ գյուղը դուրս կգա ձյան գերությունից։

Ճանապրհների մաքրման աշխատանքների մասին հրապարակում է արել Ջավախք Փոգա ֆեյսբուքյան էջը ․