Ջավախքի երիտասարդները գրեթե ամենուր են բարձր պահում Ջավախքի պատիվը՝ դա կլինի սպորտային, մշակութային, առողջապահության թե գիտական ոլորտներում:
Այսօր կներկայացնենք արմատներով Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի զավակ, Մարտին Սևակի Ախցխեցյանին:
Մարտինը ծնվել է 2008 թվականին եւ բռնցքամարտով զբաղվում է մոտ մի տարի, չնայած մարզումների կարճ ժամանակահատվածին, հասել է մեծ բարձունքների, վերջին մենամարտում հաշված վայրկյանների ընթացքում, նոկաուտի ենթարկեով հակառակորդին։
Վերջին մենամարտը տեղի է ունեցել 2024-ի մարտի 3-ին` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտի բռնցքամարտի մեծավաստակ աշխատողներ, Շ. Եթերցյանի, Կ. Ենգոյանի, Կ Ջաներյանի, և Ա. Անտոնյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի բաց առաջնությանը։
60-կգ քաշային կարգում Մարտինին շնորհվում է II-րդ, տեղի պատվավոր կոչումը:
Նշենք որ Մարտին Ախցխեցյանը սովորում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:
Տեսանյութը և ինֆորմացիան տրամադրել է Ջավախք Փոգա ֆեյսբուքյան էջը ․