«Մենք հասկանում ենք, որ գարուն է ու ձյան հալոցքի ջրերը գոյանում են ճանապարհներին, բայց գոնե ամռանը հողային ճանապարհները դիտարկեն ու դրանք հարթեցնեն, խճապատեն` ցեխից խուսափելու համար։ Ահավոր ցեխ է ու քայլել անցնել հնարավոր չէ, նույնիսկ մեքենայով անցնելն է անհնար։ Ցեխի պատճառով տանից խիստ անհրաժեշտության դեպքում ենք դուրս գալիս», – ասում է Ժդանովականի բնակիչը, ով չցանկացավ, որ անունը հրապարակենք։
Մեկ այլ բնակիչ էլ իրենց թաղից լուսանկարներ է ուղարկել NOR ռադիոկայանի խմբագրություն, որտեղ երևում է ճանապարհների վատ վիճակը։
Գյուղի բնակիչներց մեկն էլ, ասում է, որ նույնիսկ իր մեքենան երկու օր առաջ խրվել է ցեխի մեջ։
«Զանգահարեցի Արտակարգ իրավիճակների ծառայության Նինոծմինդայի մասնաճյուղ, որտեղից հատուկ տեխնիկայով եկան և մեքենաս հանեցին ցեխից, նույնիսկ տեսան և նկարեցին թե ինչ վիճակ է։ Ճանապարհը մաքրելուց թեք են մաքրել, դեպի ցանկապատների մոտ, որի պատճառով ցեխակույտով լցված փոսերը այնքան են խորացել, որ հասել են խմելու ջրի ջրագծերին»,– ասում է բնակիչ Ս.Մ.-ն։
Նշենք, որ NOR ռադիոկայանը բազմիցս է լուսաբանել Ժդանովականի ներքին ճանապարհների կատաստրոֆիկ վիճակի մասին։ Հատկապես այն ճանապարհի, որը տանում է դեպի դպրոց, եկեղեցի, հացետուն, մանկապարտեզ ու Սամեբա գյուղ։ Մյուս ճանապարհներն էլ ձմռանը և գարնանը գյուղացիներին գրեթե կտրում են արտաքին աշխարհից։
Նշենք, նաև, որ նման վիճակում են գտնվում Նինոծմինդայի շրջանի այլ գյուղերի գյուղամիջյան ճանապարհները ևս։