Այսօր՝ մարտի 21 -ին, Նինոծմինդա քաղաքում մեկնարկել է խմելու ջրի ջրամբարի վերականգման աշխատանքները։
Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի տնօրեն՝ Արկադի Կվատաշիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Արդեն մեկնարկել է վերականգման աշխատանքները, որոնք նախագծով պլանավորված են 2 տարով։ Այդ ժամանակահատվածում ամբողջությամբ կփոխվի Նինոծմինդա քաղաքի և մի քանի հարակից գյուղերի ջրատար խողովակները, որից հետո քաղաքը կունենա 24 ժամյա ջրամատակարարում»։
Կվատաշիձեն կոչ արեց բնակչությանը, որ գոմաղբը չլցնել կոյուղիների մեջ խցանումներից խուսափելու համար։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Նշենք, որ աշխատանքները այս պահին տարվում են քաղաքի արևելյան մասում գտնվող ջրամբարի մոտակայքում։
NOR ռադիոկայանը հետևողական կլինի այս հարցին և ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին։
Կարդացեք նաև՝