
13 ամյա Հարութ Նանայանը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից է։ Նա վաղ տարիքից սկսել է զբաղվել քիքբոքսինգ մարզաձևով` մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։
Ինտենսիվ պարապմունքները և Հարութի աշխատասիրությունը տվեցին իրենց պտուղները։ Պատանին հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցումների Քութաիսիում Բաթումում Երևանում և այլուր, որտեղ էլ նվաճել տասնյակ մեդալներ և պատվոգրեր։
Հարութի վերջին մենամարտը տեղի է ունեցել երեկ մարտի 20֊ին ՀՀ֊ի Աշտարակ քաղաքում որտեղից ևս դատարկաձեռն չի վերադարձել։