Մարտի 22. Ջրային ռեսուրսների պաշտպանության միջազգային օր. Նինոծմինդայում ջրային ռեսուրսների խնդիրը

Մարտի 22. Ջրային ռեսուրսների պաշտպանության միջազգային օր. Նինոծմինդայում ջրային ռեսուրսների խնդիրը

Գլխավոր լուսանկարում ցամաքող Մադաթափա լիճն է NOR-ի արխիվից

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 1993 թվականից մարտի 22-ը Ջրային ռեսուրսների պաշտպանության միջազգային օրն է։

2024 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է Ջուրը հանուն խաղաղության, ինչը նշանակում է, որ մենք պետք է համախմբվենք մեր ամենաթանկ ռեսուրսի պաշտպանության և պահպանման շուրջ:

Նշենք, որ Նինոծմինդան երկար տարիներ է ինչ բախվում է ջրային ռեսուրսի ճիշտ օգտագործման խնդրին։

  • Մունիցիպալիտետում առկա են խմելու ջրի հետ կապված խնդիրներ։
  • Նինոծմինդայի միջով հոսող Ագրիչայ գետի խնդիրը շարունակում է մնալ մարտահրավեր քաղաքի էկոլոգիայի համար։
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի ցամաքող լճերի սուր խնդիրները, հատկապաս ցամաքող Մադաթափա լճի խնդիրը։

NOR ռադիոն բազմիցս է ահազանգել, որ եթե ջրային ռեսուրսի հետ կապված խնդիրները Նինոծմինդայի մունիցիպալիտետում հրատապ լուծում չստանան, ապա դրա համար բարձր գին կվճարեն գալիք սերունդները։