Քննչական ծառայությունը բացահայտել է տեխզննման կենտրոնի աշխատակցին կաշառք տալու փաստ  

Քննչական ծառայությունը բացահայտել է տեխզննման կենտրոնի աշխատակցին կաշառք տալու փաստ  

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձ պատասխանատվության է ենթարկվել առևտրային կաշառք տալու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար։

Հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, որոնցից մեկն աշխատում էր Թբիլիսիի տեխզննման կենտրոնում որպես տեսուչ և պատասխանատու էր տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցների փորձարկման համար, քաղաքացուց որոշակի գումար են պահանջել՝ տեխնիկապես անսարք ավտոմեքենայի համար տեխզննման դրական եզրակացություն տալու դիմաց ։

Գործի հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ և 362-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի գրասենյակը։