Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի։ Այդ թիվը հրապարակել է ՌԴ ՔԿ-ն։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին մի խումբ անձինք մուտք են գործել համերգասրահ ու կրակել մարդկանց ուղղությամբ, այնուհետեւ լսվել են նաեւ պայթյունի ձայներ, որոնց հետեւանքով համերգասրահում նաեւ հրդեհ է բռնկվել։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԴԾ տնօրենը զեկուցել է ահաբեկչության մասնակիցների 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում նաեւ այն 4 ահաբեկիչներն են, որոնք անմիջական մեղսակցություն են ունեցել ահաբեկչության կատարմանը։Նշված 4 անձին ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանին։
Աղբյուր` Փաստինֆո