Ջո Բայդենը ստորագրել է 1,2 տրիլիոն դոլար բյուջեն և Կոնգրեսին կոչ է արել աջակցել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին

Ջո Բայդենը ստորագրել է 1,2 տրիլիոն դոլար բյուջեն և Կոնգրեսին կոչ է արել աջակցել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 1,2 տրիլիոն դոլար բյուջե և կոչ է արել Ներկայացուցիչների պալատին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։

«Ցանկանում եմ արձանագրել, որ Կոնգրեսի աշխատանքները չեն ավարտվել։ Ներկայացուցիչների պալատը պետք է երկկուսակցական օրինագիծ ընդունի լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահն ասում է, որ իր ստորագրած երկկուսակցական կառավարության ֆինանսավորման օրինագիծը կամրապնդի տնտեսությունը և ազգային անվտանգությունը:

«Այս համաձայնագիրը փոխզիջումային է, ինչը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր», – ասել է ԱՄՆ նախագահը։

1tv.ge