
Մարտի 26-ից մինչև մարտի 27-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժեղ, արևմտյան քամի՝ արևմտյան Վրաստանում, տեղ-տեղ՝ առատ ձյուն և բուք։ Ծովում հնարավոր է 3-4 բալ փոթորիկ։
Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, հեղեղումներ Արևմտյան Վրաստանի փոքր գետերում, սողանքների առաջացում և ակտիվացում լեռնային շրջաններում, լեռնային շրջաններում նաև հնարավոր է ձնահոսքի ձևավորում։
Առատ ձյան, բքի, տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։