Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցներում տնօրեն դառնալ ցանկացողների 238 հայտ է ներկայացվել

Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցներում տնօրեն դառնալ ցանկացողների 238 հայտ է ներկայացվել

Գլխավոր լուսանկարը NOR-ի արխիվից

Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի և Նինոծմինդայի հանրակրթական դպրոցներում տնօրենի պաշտոնի համար ներկայացվել է 238 հայտ։ Դրանցից 141-ը՝ Ախալքալաքում, իսկ 97-ը՝ Նինոծմինդայում։ Գրում է Հարավային դարպասը։

Ախալքալաքի մունիցիպալիտետն ունի ընդհանուր առմամբ 65 հանրակրթական դպրոց, որոնցից 23-ում տնօրեն են ընտրվել անցյալ տարի, իսկ մնացած 42 դպրոցներում տնօրենի պաշտոնի համար 141 դիմում է ներկայացվել։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ կա 33 հանրակրթական դպրոց, որոնցից 11-ում տնօրեն է ընտրվել նախորդ տարի, մնացած 22-ում ներկայացվել է 97 դիմում.

  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի հանրակրթական դպրոց – 4
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչման գյուղի հանրակրթական դպրոց – 6
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի հանրակրթական դպրոց – 2
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի հանրակրթական դպրոց-5
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի հանրակրթական դպրոց – 5
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղի հանրակրթական դպրոց – 6
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի հանրակրթական դպրոց-2
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի հանրակրթական դպրոց – 2
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի թիվ 2 հանրային դպրոց – 9
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի թիվ 1 հանրային դպրոց – 8
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի հանրակրթական դպրոց – 4
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի հանրակրթական դպրոց – 5
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի հանրակրթական դպրոց – 8
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի հանրակրթական դպրոց – 5
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղի հանրակրթական դպրոց – 2
  • Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոց -3
  • Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոց-5
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի դպրոց-1
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղի հանրակրթական դպրոց -8
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրակրթական դպրոց – 1
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի թիվ 1 հանրակրթական դպրոց – 4
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղի հանրակրթական դպրոց – 2։