Նինոծմինդայի սեղանի թենիսի մարզիկների ձեռքբերումները Բաթումիում

Նինոծմինդայի սեղանի թենիսի մարզիկների ձեռքբերումները Բաթումիում

Մարտի 23 -ին և 24 -ին, Բաթումի քաղաքում տեղի ունեցավ սեղանի թենիսի հուշամրցաշար։

Նինոծմինդայի հավաքականը այդ մրցաշարին ներկայացավ թվով 8 մասնակիցներով։

Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․«Մեր թիմը այս անգամ լավ հանդես եկավ, որտեղ Նարե Էլոյանը 11 տարեկանների խմբում գրավեց 3 -րդ տեղը, 15 տարեկանների խմբում Սարգիս Թումասյանը նույնպես գրավեց երրորդ հորիզոնականը։ Ասեմ, որ ֆինանսական աջակցությունը ամբողջովին Նինոծմինդայի սպորտդպրոցի կողմից էր»։

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում․

Radio NOR · Նինոծմինդայի սեղանի թենիսի մարզիկների ձեռքբերումները Բաթումիում

Կարդացեք նաև՝