
Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է․
Այսօր՝ մարտի 27 -ին, NOR ռադիոն հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այսօր ճանապարհը կբացվի թե ոչ, հստակ ոչինչ ասել չեմ կարող քանի որ այս պահին փարվանայի լեռնանցքում ուժեղ քամի է և ձնաբուք»:
Դեպարտամենտի աշխատակցի խոսքով՝ բաց է Նինոծմինդա-Ախալցիխե-Թբիլիսի ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի մեքենաների համար:
Կարդացեք նաև՝