Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, մերկասառույց, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Նույն ավտոճանապարհի կմ 110-կմ 147 (Փարավանա-Նինոծմինդա) հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 22-ից ավելի նստատեղ ունեցող M3 կարգի տրանսպորտային միջոցներ վարել (բացառությամբ վարորդի նստատեղի): Իսկ մնացած մեքենաների համար երթևեկությունն ազատ է։
Մայրուղու կմ1-կմ94 (Կոդա-Այազմա) հատվածում երթևեկությունն ազատ է։