Բակուրիանիում ձյան զանգված է սողացել. կա զոհ

Բակուրիանիում ձյան զանգված է սողացել. կա զոհ

Բակուրիանիում որոնողափրկարարական աշխատանքներին կներգրավվի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, որն արդեն իսկ թռել է Թբիլիսիից լրացուցիչ փրկարարական խմբի հետ։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ օպերացիային ներգրավված են փրկարար անօդաչու թռչող սարքերը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի փրկարարները։

«ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ մոբիլիզացված են Բակուրիանի քաղաքի Բորժոմի քաղաքապետարանում, որտեղ լեռան լանջից ձյուն է սողացել։

Ըստ առկա տեղեկությունների՝ ձնահյուսում հավանաբար մնացել է մեկ մարդ. որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են փրկարարական անօդաչու թռչող սարքեր և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի փրկարարները։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։ Տեղում մոբիլիզացվել են իրավապահներն ու բուժծառայության բրիգադը։ Ավելի ուշ հանգստացողներից մեկին՝ Դիտո Գոգոլաձեին մահացած են գտել։ Այս պահին նրանք սպասում են ուղղաթիռի, որպեսզի կարողանան դին դուրս բերել դեպքի վայրից։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռն արդեն դուրս է եկել Թբիլիսիից։