
Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդան մեծ շուքով նշեց իր 196-ամյակը, արդեն երրորդ տարին է ինչ ավանդույթ դարձած տոնը տեղի ունեցավ Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում։ Տոնական միջոցառումը մեկ վայրում համախմբեց քաղաքի բնակիչներին և բազմաթիվ հյուրերի։ Տոնական միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սումբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանի պետական լիազոր Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Նինոծմինդայի հոգևոր դասի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Քաղաքի 196-ամյակի առիթով քաղաքապետարանի կողմից բնակիչների և հյուրերի համար կազմակերպվել էին բազմաթիվ տոնավաճառներ ու ցուցահանդեսներ երեխաների համար տարբեր ժամանցային խաղեր։ Համայնքի բնակիչներն ու գյուղերի ներկայացուցիչները հատուկ տեղադրված տաղավարներում ներկայացրին իրենց արտադրանքը՝ ցուցադրելով տեղական արհեստները, ավանդական սննդամթերքն ու մշակութային արժեքները։
Տոնական միջոցառումների մեկնարկեց համերգային ծրագրով որտեղ ելույթ ունեցան տեղի համույթները։
Հատուկ հյուրերի շարում էին Գյումրու ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական խմբակները, երգչուհի Անժելիկա Ռամազյանը և Քեթա Ծիկլաուրին DJ Նահապետը են հյուրընկալվել, ելույթ ունեցան նաև դուդուկի խմբակի սաները և նույն կենտրոնի ակեդեմիական ոկալի օպերային երգչուհի Արևիկ Թանաշեանը։
Միջոցառման ընթացքում գումարով պարգևատրվեցին նկարիչ Համլետ Արոյանը, Օրոջալարի թենիսի աղջիկների թիմը և գանձացի ըմբիշներին
Տոնական օրվա ընթացքում կազմակերպված միջոցառումներն ընդգծեցին տարածաշրջանի հարուստ պատմությունը, մշակույթն ու պահպանվող ավանդույթները՝ ստեղծելով ջերմ և տոնական մթնոլորտ Նինոծմինդայի բնակիչների և հյուրերի համար։
Հավելենք որ տոնի կազմակերպման համար տեղական բյուջեից հատկացվել էր 39`575 լարի։
Հիշեցնենք, որ 2025 թվականին քաղաքի տոնը նշվել էր սեպտեմբերի 30-ին։ Տոնի կազմակերպման համար տեղական բյուջեից հատկացվել էր 40 000 լարի։
Մնրամասները տեսանյութում․
Ֆոտոշարք․

