Աղջիկների ամուսնության միջին տարիքը 29 տարեկանն է, իսկ տղամարդկանցը՝ 32 տարեկանը

Աղջիկների ամուսնության միջին տարիքը 29 տարեկանն է, իսկ տղամարդկանցը՝ 32 տարեկանը

2023 թվականին Վրաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը նվազել է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Տվյալների համաձայն, 2023 թվականին Վրաստանում գրանցվել է 22 հազար 275 ամուսնություն. 2022 թվականի համեմատ, Վրաստանում ամուսնությունների թիվը նվազել է 14,5 տոկոսով (26 հազար 048)։

2023 թվականի դրությամբ առաջին ամուսնության միջին տարիքը աճել է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 29,7 տարեկան է (2022-ին՝ 29,4 տարեկան), իսկ տղամարդկանց համար՝ 32,1 տարեկան (2022-ին՝ 31,9 տարեկան)։

2023 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 13 հազար 664 միավոր, ինչը 3,1 տոկոսով (14 հազար 098) պակաս է 2022-ի համապատասխան ցուցանիշից։