Վրաստանում չեն գտել մեկին, ով կամենա հաշվել գայլերին ու շնագայլերին

Վրաստանում չեն գտել մեկին, ով կամենա հաշվել գայլերին ու շնագայլերին

Վրաստանում չեն կարողացել հաշվել շնագայլերի ու գայլերի քանակը։ Վայրի բնության գործակալության հայտարարած մրցույթը տապալվել է թեկնածուների բացակայության պատճառով, հայտնում են լրատվամիջոցները։

Մրցույթի հիմնական պայմանը շնազգիների մոնիտորինգի ոլորտում հինգ տարվա փորձն էր։ Գնման արժեքը կազմել է 355 հազար լարի։

Հաղթող ընկերությունը պետք է գնահատեր գիշատիչների պոպուլյացիայի չափը, ազդեցությունը այլ տեսակների վրա, հստակեցներ նրանց ապրելավայրը և մշակեր կառավարման պլան կլիմայի փոփոխության ֆոնին:

Հետազոտությունը պլանավորվել է այն բնակավայրերում, որտեղ գրանցվել են գայլերի և շնագայլերի հարձակումների կամ նրանց թվաքանակի աճ։

Այս բոլոր գործողությունների նպատակն է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ԵՄ դիրեկտիվներին: