«Համագործակցել ենք, կհամագործակցենք ու պիտի համագործակցենք». Լալազար Արոյանը Նինոծմինդայի լրագրողներին

«Համագործակցել ենք, կհամագործակցենք ու պիտի համագործակցենք». Լալազար Արոյանը Նինոծմինդայի լրագրողներին

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը, ուսուցիչները և աշակերտները կազմակերպել էին բարձրակարգ միջոցառում նվիրված Նինոծմինդայի շրջանի լրագրողներին` Վրաստանում լրագրության օրվա կապակցությամբ։

Միջոցառմանը, որը տեղի ունեցավ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում, հրավիրված էին NOR ռադիոկայանի, Փարվանա հեռուստաընկերության և Արշալույս թերթի լրագրողները։

Միջոցառումը բացվեց Վրաստանի օրհներգով, որին հաջորդեց տնօրեն Լալազար Արոյանի խոսքը։ Աշակերտ-հաղորդավարուհիները մեկը մյուսի ետևից ներկայացնում էին համարները։ Դպրոցի տաղանդաշատ աշակերտները հանդես եկան հայկական ու վրացական պարերով, երգով։ Ուշագրավ էր բովանդակալից ու ծիծաղաշարժ <<Սաքոի մատը փուշ էր մտել>> փոքրիկ ներկայացումը։

Բացի դա, քչերին է հայտնի, որ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում գործում է դպրոցական ռադիո։ Ամեն օր երկար դասամիջոցին յուրաքանչյուր դասարան ներկայացնում է կարճ լուրեր, հետաքրքիր տեղեկություններ։

Միջոցառման ամենահետաքրքիր հատվածը կազմակերպված խաղն էր լրագրողների հետ։ Պտտվող անիվի վրա գրված էին հարցեր, որոնք վերաբերում էին լրագրողական գործունեությանը։ Անիվը կանգ էր առնում սլաքի մոտ և համընկնող հարցին պատասխանում էին հրավիրված լրագրողները։ Խաղի բնույթը կայանում էր նրանում, որ լրագրողները կիսվեին իրենց փորձով, լրագրողական հմտություններով և աշակերտներին ու ուսուցիչներին հետաքրքրող հարցերի պատասխաններով։

Միջոցառման ավարտին լրագրողները Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի, տնօրինության, ուսուցչական անձնակազմի և աշակերտների կողմից արժանացան Շնորհակալագրերի։

Դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը դիմեց լրագրողներին ասելով. «Համագործակցել ենք, կհամագործակցենք ու պիտի համագործակցենք»։

Լրագրողները շնորհակալություն հայտնեցին ուշադրության, միջոցառման և շնորհակալագրերի համար։

Մանրամասները` տեսանյութում.

Ստորև ներկայացնում ենք Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի աշակերտների մասնակցությամբ «Սաքոի մատը փուշ էր մտել» կարճատև կոմեդիան, որում ներկայացվում է թե ինչերի է հանգեցնում սուտը։