Ինչու ենք համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

Ինչու ենք  համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:Ոմանք դանդաղաշարժ են, մյուսները՝ արագ, ոմանք հակված են դեպի ճշգրիտ գիտություններ, ոմանք սիրում են փիլիսոփայությունը։ Նիհար, հաստլիկ, բարձրահասակ, ցածրահասակ, արտիստիկ, սպորտային, զգայուն, զուսպ․ այս բազմազանությունը մեր աշխարհի գեղեցկությունն է:

Յուրաքանչյուր մարդ ունի ինքնագնահատականի հիմնարար հասկացություն: Սա մի տեսակ ներքին սանդղակ է, որով նա գնահատում է իրեն։ Եթե նա համապատասխանում է իր կատարյալ կերպարին, ապա ինքնագնահատականն աճում է, եթե ոչ՝ արագորեն ընկնում։ Ճիշտ է, երբ ցանկալի կերպարը կազմավորված է իր յուրահատկությունից և հիմնարար բնութագրիչներից: Սա հանգեցնում է հասուն ինքնագնահատականի և ինքնարժեքի հետ խնդիրների բացակայության: Իսկ երբ մարդն իրեն համեմատում է այլոց հետ՝ առաջնորդվում է ուրիշների իդեալական կերպարներով։

Ինչու է համեմատվելու սովորությունը ոչնչացնող 

Դա դեմոտիվացնում և խանգարում է ձեզ հասնել նպատակներին, կանխում է աճը և ստիպում ձեզ դժբախտ զգալ: Միանգամայն բնական է, երբ նման պահին զայրույթ ու վրդովմունք եք զգում ձեր կամ ընդհանրապես աշխարհի նկատմամբ։ Ներեք ինքդ ձեզ այդ զգացմունքների համար և այդ դեպքում կկարողանաք հաղթահարել դրանք։

Կարևոր է հասկանալ, որ այլ մարդկանց իդեալների վրա կենտրոնանալը ձեզ միշտ պարտվողական վիճակում է դնում. դա արժեզրկում է ձեր սեփական հաջողությունները, խլում կյանքից բավարարվածությունն ու ճաշակը և խոչընդոտում ինքնաիրացմանը:

Ինչպես դադարել ապրել՝ համեմատվելով ուրիշների հետ

600x400

Քայլեր առողջացման համար.

• Ընդունեք, որ անհնար է լինել բոլորի նման: Եվ ոչ ոք չի կարող ձեզ նման լինել: Ձեր եզակիությունը ձեր հիմնական արժեքն է:

• Բացահայտեք ձեր գերուժերը: Ի՞նչ եք կարողանում լավագույնս անել: Ի՞նչն է ձեզ ուրախացնում և բավարարվածություն հաղորդում: Փորձեք ձեր կյանքը կառուցել այդ պահերի շուրջ։

• Հետևեք ձեր ձեռքբերումների շարժին: Գովեք ինքներդ ձեզ, շնորհակալություն հայտնեք և պարգևատրեք նույնիսկ ամենաչնչին հաջողությունների համար:

• Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր կիսում են ձեր արժեքները և աջակցում են: Եվ կտրականապես սահմանափակեք շփումը նրանց հետ, ովքեր ոչնչացնում են ձեզ:

• Սահմանեք հասանելի նպատակներ, որոնք իրականում դրական թափ կհաղորդեն ձեր հետագծին: Օրեցօր առաջ շարժվեք՝ համեմատելով ձեզ ձեր անցյալի հետ։ Երբ տեսնում եք բարելավումներ, պահպանեք ուրախ տրամադրությունն ու երախտագիտությունը:

• Իրացրե՛ք ձեր տաղանդները, ձեր հետքը թողե՛ք, ձեր նպաստը բերե՛ք մեր մոլորակի գոյությանը։ Զգացեք, որ դուք Տիեզերքի ադամանդն եք: