Այսօր` մարտի 30-ին, Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժերը տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 17:44-ին և 17:50-ին:
Երկու դեպքում էլ էպիկենտրոնը գտնվել է Օնիի մունօցիպալիտետում։ Առաջինի հզորությունը կազմել է 4,0 բալ, իսկ երկրորդինը՝ 4,8։
Առաջինի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից տասը կիլոմետր հարավ-արևելք. Իրի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը Օնիից երեք կիլոմետր հարավ-արևելք է՝ Սորգիթ գյուղում։ aliq.ge