USAID-ը սկսում է ֆերմերներին աջակցելու նոր ծրագիր

USAID-ը սկսում է  ֆերմերներին աջակցելու նոր ծրագիր

USAID-ը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը) նոր ծրագիր է սկսում վրացի ֆերմերներին աջակցելու համար։ Մանրամասները հայտնի կդառնան շուտով, սակայն առայժմ հայտնի է, որ գործակալությունը նոր նախագծի վրա է աշխատում Վրաստանի կառավարության հետ։

«Ներկայումս մենք աշխատում ենք Վրաստանի կառավարության և մասնավոր հատվածի հետ՝ վրացի ֆերմերներին և սննդամթերք արտադրողներին աջակցելու նոր ծրագիր ստեղծելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

USAID-ն արդեն Վրաստանում իրականացնում է գյուղատնտեսական ծրագիր, որն ավելացրել է ավելի քան 100 հազար վրացի ֆերմերների եկամուտները։
«Բացվեց 6760 նոր աշխատատեղ, իսկ ընդհանուր վաճառքն ավելացավ 180 միլիոն դոլարով, այդ թվում՝ 70 միլիոն դոլարի արտահանումը։ Սա նպաստել է Վրաստանում ֆերմերների, ընտանիքների և համայնքների բարգավաճմանը»,- նշում է գործակալությունը։

Նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը Վրաստանի տնտեսության մեջ 23 մլն դոլարի ներդրում է կատարել։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը ԱՄՆ ՄԶԳ գյուղատնտեսական ծրագիրն անվանեց «մեր օգնության դեմքը»՝ նշելով, որ վրացի ֆերմերների համար իրականացվող հնգամյա ծրագիրը (արժեքը՝ 27 մլն դոլար) շատ արդյունավետ է։