Մահվան ելքով վթար Ախալցիխեում

Մահվան ելքով վթար Ախալցիխեում

Ախալցիխեում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ըստ տեղացիների՝ ուղեբեռակայանի տարածքում թեթեւ մեքենան բախվել է սյանը։ Պատահարի արդյունքում մահացել է մեկ մարդ։ Գրում է մեր գործընկեր tv9news.ge լրատվականը․

ՆԳՆ պարզաբանմամբ՝ հետաքննությունը սկսվել է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելուն, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի։

Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով։