Վրաստանի բանտերը լցված են 82,1%-ով, բանտարկյալների թիվը 10 հազարից էլ քիչ է
Վրաստանի բանտերը լցված են 82,1%-ով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
2024 թվականի մարտի սկզբի դրությամբ 13 բանտերում պահվել է 9770 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 0,27%-ը։
- Պատիժ են կրում 37 անչափահաս և 70-ից բարձր 66 անձ
- 3,8 հազար բանտարկյալ ունի երկրորդ և ավելի պատժաչափ
- 18,4%-ը սպասում է դատարանի վճռին
- Վրաստանի բանտերում կա 862 օտարերկրացի 53 երկրից, որոնցից 1 անչափահաս և 81 կին
- Վրաստանի բանտերում գտնվող օտարերկրացիների մեկ քառորդը Թուրքիայի քաղաքացիներ են
- 24,7 հազար մարդ պայմանական պատիժ է կրում, այդ թվում՝ 472 օտարերկրացի։