24 ամյա երիտասարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից․ փրկարարները կանխել են

24 ամյա երիտասարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից․ փրկարարները կանխել են

Մարտի 31-ին, ժամը 14։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ն․ Ի․-ի (ծնված 2000 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
© factor.am