Արդյոք Նինոծմինդայում կտեղադրվեն ջրաչափեր` ջրագծերի փոխարինումից հետո. պարզաբանում է Արկադի Կվատաշիձեն

Արդյոք Նինոծմինդայում կտեղադրվեն ջրաչափեր` ջրագծերի փոխարինումից հետո.  պարզաբանում է Արկադի Կվատաշիձեն

Նոր ջրագծեր անցկացնելուց հետո առաջանում է ջրաչափերի տեղադրման խնդիր։

Նինոծմինդայում ջրամատակարարումը վերականգնվում է, ներկայումս աշխատանքներ են տարվում ջրամբարների վերականգնման ուղղությամբ: NOR ռադիոկայանի լրագրողները դիմել են Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեին՝ պարզելու, թե արդյոք համակարգի վերականգնումից հետո բաժանորդների համար ջրաչափեր կտեղադրվեն, և արդյոք ջրամատակարարման գրաֆիկն այս փուլում փոխվե՞լ է։

Կվատաշիձեն NOR-ի հետ զրույցում ասաց.

Ջրաչափեր կտեղադրվեն, բայց դա տեղի կունենա կենտրոնական մայրուղու երկայնքով` ջրատար խողովակներ անցկացնելուց և բաժանորդների բնակարաններին միացնելուց հետո։ Նաև, չնայած վերականգնողական աշխատանքներին, այս փուլում ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվել, և բնակչությանը ջուրը մատակարարվում է հին գրաֆիկով։

Մանրամասները աուդիոնյութում.

Radio NOR · შეიცვალა თუ არა წყლის მიწოდების გრაფიკი?

Նշենք, որ երբ սկսվի կենտրոնական ջրատարների տեղադրումը ընկերությունը հանրությանը կտեղեկացնի ջրամատակարարման ժամանակացույցի, սահմանափակումների ու ծրագրերի մասին։ Ռադիո NOR-ը աստիճանաբար ձեզ կծանոթացնի ջրամատակարարման հետ կապված նորություններին։