1-ին տեղ Արման Քոսյան և հատուկ հիշատակում Շուշան Մկրտչյան. GIPA-ն պարգևատրել է Ջավախքի լավագույն ֆոտոնախագծերը

1-ին տեղ Արման Քոսյան և հատուկ հիշատակում Շուշան Մկրտչյան. GIPA-ն պարգևատրել է Ջավախքի լավագույն ֆոտոնախագծերը

Մարտի 30-ին տեղի ունեցավ GIPA Media Lab ծրագրի հերթական եզրափակիչ միջոցառումը։

GIPA Media Lab-ը մի քանի տարի է, ինչ լրագրության և վավերագրական ֆիլմերի նկարահանման դասընթացներ է անցկացնում Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Այս ծրագիրն ուղղված է Վրաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդների շրջանում մուլտիմեդիա հմտությունների զարգացմանը։

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի երիտասարդ սերնդին ձեռք բերել ժամանակակից աշխարհում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ցանկացած մասնագիտության մեջ հաջողության հասնելու և երկրի ակտիվ քաղաքացի դառնալու համար:

Ֆոտոփառատոնի Ջավախքից հաղթողների անունները ստորև.

1-ին տեղ՝ Արման Քոսյան
2-րդ տեղ՝ Սերգեյ Կուրղինյան
3-րդ տեղ՝ Հնազիկ Ավետիսյան։

  • Հատուկ հիշատակում՝ Վեներա Մարգարյան
  • Հատուկ հիշատակում՝ Շուշան Մկրտչյան։

GIPA-ի հատուկ մրցանակ՝ Անյա Մանուկյան, Տանյա Մանուկյան և Արմինե Տոնականյան

Լուսանկարնրը GIPA MEDIA LAB-ի ֆեյսբուքյան էջից