Վրաստանի Ազգային բանկը նախազգուշացրել է խարդախության նոր սխեմայի մասին, որի միջոցով հանցագործները ստանում են հեռահար մուտք դեպի զոհերի հաշիվներ և նրանց կառավարելու հնարավորություն են ձեռք բերում:
Ըստ Ազգային բանկի տվյալների՝ օգտատերերին խրախուսվում է ներբեռնել հատուկ ծրագիր կամ բջջային հավելված՝ խոստանալով բարձր եկամուտ՝ տարբեր մեթոդներով ներդրումներ կատարելու համար։
Այս հավելվածը լիարժեք հասանելիություն է տալիս, ներառյալ բջջային բանկի հաղորդագրություններին:
Ազգային բանկի տվյալներով՝ արդեն կան դեպքեր, երբ այս կերպ խարդախները կարողացել են վարկ վերցնել, ավանդներից գումարներ հանել և գումարներ փոխանցել, այդ թվում՝ վիրտուալ ակտիվներ գնելու համար։
Վրաստանի Ազգային բանկը կոչ է անում քաղաքացիներին հատուկ ուշադրություն և զգուշություն ցուցաբերել ինտերնետում տարածվող առաջարկների նկատմամբ, ինչպես նաև իրենց անձնական, այդ թվում՝ ֆինանսական տվյալների բացահայտման ժամանակ։
Օգտատերերը նախ պետք է փնտրեն առաջարկը տարածող ընկերության հուսալիության և գործունեության վերաբերյալ տվյալներ, և եթե ընկերությունը հուսալի և ծանոթ է թվում, պետք է ստուգել առաջարկի իսկությունը ընկերության հետ: