Նինոծմինդայի հիվանդանոցի անվանումը փոխվել է

Նինոծմինդայի հիվանդանոցի անվանումը փոխվել է

2024 թվականի փետրվարի 28 -ից, պաշտոնապես Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի անվանումը փոխվել է՝ «Էվեքս» -ի կլինիկայից դառնալով «Վրաստանի» կլինիկա։

Հիվանդանոցի տնօրեն՝ Ծովինար Մանվելյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․

«Մեր կլինիկայի անվանումը փոխվել է, սակայն այն ոչ մի կապ չունի հիվանդանոցի գործունեության հետ։ Ասեմ, որ գնային փոփոխություններ կան, շատ չնչին մոտ 5% -ով աճ է գրանցվել, որը նույնիսկ չի էլ նկատվում։ Մեր մոտ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Ինչպես նաև մինչև օգոստոսի 2 -ը մենք պետք է անցնենք հավատարմագրում, այսինքն համապատասխանեցնենք մեր հիմնարկը որոշ չափով միջազգային չափանիշներին»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Նինոծմինդայի հիվանդանոցի անվանումը փոխվել է

Կարդացեք նաև՝