Նինոծմինդայի հիվանդանոցը հիբրիդային ռեժիմով բուժում է Covid – ով հիվանդներին

Նինոծմինդայի հիվանդանոցը հիբրիդային ռեժիմով բուժում է Covid – ով հիվանդներին

2022 թվականի մարտի 15 -ից Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցը գործում է հիբրիդային ռեժիմով։

Մինչ այդ հիվանդանոցում գործում էր Covid կենտրոն, ինչի պատճառով կլինիկայի մի քանի բաժանմունքներ՝ այդ թվում ծննդատունը, չէին գործում։ Ներկայումս, բացառությամբ ծննդաբերական բաժանմունքի, բոլոր բաժանմունքները վերականգնվել են։

Ինչպես մեզ տեղեկացրեց ,,ევექსის კლინიკები” ნინოწმინდის კლინიკა-ի մենեջեր Ծովինար Մանվելյանը, Covid-կենտրոնի փակումը չի նշանակում, որ նրանք այլևս հիվանդներ չեն ընդունի։ «Կլինիկան ներկայումս աշխատում է հիբրիդային ռեժիմով։ Այսինքն՝ Covid-կենտրոնը պաշտոնապես փակ է, սակայն եթե ունենք Covid-ով վարակված հիվանդ, նրան կընդունենք կլինիկայում, բայց որոշակի պայմաններով.

2022 թ. -ին ընկած ժամանակահատվածում, եթե հիվանդի մոտ հաստատվել է Covid -ը այդ դեպքում նրան կընդունեն Նինոծմինդայի հիվանդանոց.

Եթե ​​նա ստացիոնար հիվանդ է.

Եթե ​​հիվանդը զանգահարի 112, որից հետո Covid -ի հաստատման արդյունքում նա ընդունվի հիվանդանոց, բժիշկները կհետազոտեն նրան։ Եթե ​​հիվանդությունը թեթև է այդ դեպքում հիվանդը շարունակում է բուժումը տանը, թեև բժիշկների հսկողության ներքո։ Միջին ծանրության դեպքում բուժումը կշարունակվի մեր կլինիկայում, իսկ եթե հիվանդությունը ավելի բարդ է այդ դեպքում հիվանդին կտեղափոխենք Թբիլիսի»,- ասում է Ծովինար Մանվելյանը։

Եթե ​​անձի մոտ հաստատվի Covid վարակը մեկ այլ քաղաքում, այս հիվանդն այլևս չի ընդունվի Նինոծմինդայի կլինիկա։ Նա պետք է գնա Covid կենտրոն.

Նույն վիճակն է պատվաստանյութերի դեպքում. Կլինիկայում պատվաստանյութերի որոշակի պաշար կա, սակայն, եթե պատվաստվել ցանկացողների թիվն ավելի շատ լինի, պատվաստանյութի չափաբաժինը կբերեն Թբիլիսիից։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · ნინოწმინდის საავადმყოფო კოვიდ პაციენტებს ჰიბრიდულ რეჟიმში მკურნალობს