NOR ռադիոկայանը պարզել է, թե երբ է վերանորոգվելու Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը

NOR ռադիոկայանը պարզել է, թե երբ է վերանորոգվելու Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը

Լուսանկարը՝ Radio NOR-ի արխիվից

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին հայտնվել են մեծ թվով խորը փոսեր։

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Կենտրոնական ճանապարհի վիճակին և երթևեկության դժվարություններին։ Մարտի 18-ին NOR-ը կապ է հաստատել Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հետ՝ պարզելու, թե վերջապես երբ պետք է վերանորոգվի Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը։

Երեկ՝ ապրիլի 2-ին, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված պատասխանի համաձայն, ապրիլին Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին կիրականացվեն փոսերի համալիր վերանորոգման աշխատանքներ։

Բացի այդ, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ նախատեսվում է 2024-2025 թվականներին պատրաստել նախագծային փաստաթղթեր և իրականացնել վերականգնողական աշխատանքներ։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին և փետրվարի 20-ին Կենտրոնական ճանապարհի Սաթխա տանող խաչմերուկում իրականացվել է ճանապարհի մասնակի վերանորոգում, սակայն ապարդյուն, ճանապարհը դեռ վերականգնման կարիք ունի։

NOR ռադիոկայանը բնակչությանը կտեղեկացնի զարգացումների մասին` հետագա նյութերում:

Տեսանյութը՝ մարտի 30-ին է նկարահանվել: Ախալքալաքից Նինոծմինդա մուտքի ճանապարհի վիճակն է պատկերված:

Տեսանյութ՝ մարտի 18. Կենտրոնական ճանապարհի վիճակը Նինոծմինդա, Սաթխայի խաչմերուկ.

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի պատասխանին կարող եք ծանոթանալ կից ֆայլում.

რას გეგმავს საქართველოს საა… by Radio NOR

Ռադիո NOR-ը օրերս կապ էր հաստատել Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության հետ՝ պարզելու, թե երբ կսկսվեն քաղաքի ներքին փողոցներում (բացառությամբ կենտրոնականի) փոսերի վերանորոգման աշխատանքները։

Արարատ Դարբինյանի խոսքով՝ Նինոծմինդա քաղաքի փողոցներում փոսերի վերանորոգում չի իրականացվի, քանի որ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը սկսել է ջրամատակարարման համակարգի վերականգնումը, ինչի արդյունքում բոլոր փողոցներում կփոխվեն ջրատարները և դրա համար անհրաժեշտ կլինի հեռացնել ասֆալտի շերտը, հետևաբար, փոսերի վերանորոգում չի իրականացվի քաղաքի ներքին ճանապարհների վրա, մինչև չփոխվեն ջրագծերը: