
Շուախևսկի մունիցիպալիտետում սպանություն է տեղի ունեցել. Առկա տեղեկությունների համաձայն՝ միջին տարիքի տղամարդը սպանել է կնոջը: Տեղի բնակիչների խոսքով՝ տղամարդը սառը զենքով կտրել է կնոջ կոկորդը, ինչի արդյունքում կինը տեղում մահացել է։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ տղամարդը կնոջ սպանությունից հետո իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել, ինչի պատճառով էլ նրան տեղափոխել են կլինիկա։
Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, հայտնի չէ։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են իրավապահները, կատարվում է հետաքննություն։