«Աներևակայելի հիասթափեցնող է, որ Վրաստանի կառավարությունը վերադարձրեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Սա ավելի է բաժանում երկիրը: Դա նման է այն օրենքներին, որոնք Ռուսաստանը օգտագործում է քաղաքացիական հասարակությանը սահմանափակելու և քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար: Վրաստանի ժողովրդավարական իշխանությունը դա անելու պատճառ չպետք է ունենա:
Վրաց ժողովուրդը 2023 թվականի մարտին զանգվածային ցույցերով մերժեց այս առաջարկված օրենքը։ Այս օրինագիծը ոչ միայն քաղաքական գործընթացը կուղղորդի սխալ ուղղությամբ, այլեւ կվնասի Վրաստանի անդրատլանտյան ինտեգրմանը եւ նրա ապագային Եվրամիությունում։
Հոկտեմբերին նախատեսված ընտրությունները վճռորոշ ցուցիչ կլինեն Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին մերժել այս առաջարկը»,-ասել են Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ներկայացուցիչ, սենատոր Ջիմ Ռիշին և Եվրոպայի հետ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Ժան Շահինը։