10 հազարից ավելի աշակերտի կարգավիճակ է կասեցվել

10 հազարից ավելի աշակերտի կարգավիճակ է կասեցվել

2023 թվականին 10 հազար 430 աշակերտի կարգավիճակ է կասեցվել: Սա նշված է Վրաստանի հանրային պաշտպանի հրապարակած 2023 թվականի զեկույցում, որը ներառում է Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը:

Ինչպես պարզ է դառնում վիճակագրական տվյալներից, 2023 թվականին աշակերտի կարգավիճակը կասեցնելու կամ դադարեցնելու գլխավոր պատճառը եղել է ընտանիքի հետ արտերկիր մեկնելը:

Նրանցից 1598 աշակերտի կարգավիճակը կասեցվել է մասնագիտական ​​ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու հիմքով։

Օմբուդսմենն օգտվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից իրենց տրամադրված տեղեկատվությունից: