
«Ես դեմ եմ Վրաստանի կառավարության որոշմանը օտարերկրյա գործակալների կամ արտաքին ազդեցության մասին օրենքի նախագիծը խորհրդարան կրկին ներկայացնելուն: Քանի որ դա հակասում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին: Վրաստանը պետք է աշխատի բարեփոխումների վրա՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մերձենալու համար:
Եվրամիությունը նույնպես հստակ հայտարարություն է արել այս մասին: Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, շաբաթներ առաջ և իմ հիմնական ուղերձը բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն էր, քանի որ ընդգծվում է, որ վրաց ժողովուրդը ցանկանում է ապրել Եվրոպական ընտանիքում: Հետևաբար, այս օրենքի ներմուծումը, որը, ես վախենում եմ, որ բացասական ազդեցություն կունենա որոշ լրատվամիջոցների վրա, կվնասի Վրաստանին և թույլ չի տա, որ նա դառնա ուժեղ, ժողովրդավարական հասարակություն»,– ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։