Ինչու են մարդիկ գարնանը զգում թուլություն, հոգնածություն

Ինչու են մարդիկ գարնանը զգում թուլություն, հոգնածություն

Ցուրտ սեզոնի ընթացքում առաջացած վիտամինների պակասը, ի տարբերություն տարածված կարծիքի, աննշան դեր է խաղում գարնանային հոգնածության առաջացման գործում, ասում է բժիշկ Իգոր Ալենտովը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է այս հայտնի միֆը։

Ալենտովը ձմեռվանից հետո վատառողջությունը, որին բախվում են շատերը, պայմանավորում է արևի բացակայությամբ: Ըստ նրա՝ թուլությունը, հոգնածությունը, կենտրոնացվածության պակասը, մազաթափությունը, մաշկի ճաքերը և դրա հետ կապված այլ խնդիրներ ամենից հաճախ այլ, ավելի տարածված խնդիրների, այլ ոչ թե վիտամինի պակասի նշան են։

Օրինակ՝ երկաթի դեֆիցիտի անեմիա, վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում, դոֆամինի, սերոտոնինի և նորեպինեֆրինի անհավասարակշռություն։

«Արևի լույսը մարմնի ուժը համալրելու կարևոր աղբյուրներից մեկն է։ Երկար ձմեռը և արևի բացակայությունը կարող են առաջացնել ինքնազգացողության զգալի վատթարացում: Բացի այդ, դրա վրա կարող են ազդել այլ գործոններ՝ սթրես, մեծ ծանրաբեռնվածություն, ձմռանը ֆիզիկական ակտիվության նվազում, գարնանը քրոնիկ հիվանդությունների սրացում»,-ասել է մասնագետը։

Ինչպես բացատրել է բժիշկը, նախկինում մարդիկ ցուրտ սեզոնին իրականում բախվում էին վիտամինների զգալի պակասի հետ՝ կապված նրանց սննդակարգի սահմանափակ լինելու հետ։ Այնուամենայնիվ, այսօր գրեթե բոլորին հասանելի է հավասարակշռված սննդակարգ, քանի որ բազմաթիվ մթերքներ բերվում են այլ կլիմայական գոտիներից և աճեցվում ջերմոցներում: Սրա շնորհիվ տարբեր սեզոններին մարդու սննդակարգն էապես չի փոխվում, և հենց սնունդն է վիտամինների հիմնական աղբյուրը, ընդգծել է բժիշկը։