Ցուցանակների վրա փակցվեց «Նինոծմինդա» մակագրությունը

Ցուցանակների վրա փակցվեց «Նինոծմինդա» մակագրությունը

Երեկ՝ ապրիլի 4-ին, Նինոծմինդա քաղաքի մուտքերի մոտ տեղադրված ցուցանակի վրա փակցվել է Նինոծմինդա քաղաքի անվանումը և զինանշանը։

Ցուցանակները տեղադրվել են 2023 թվականի դեկտեմբերին Նինոծմինդայի մուտքերի մոտ 3 տեղում՝ Հայաստանի Հանրապետությունից Նինոծմինդա մուտքի մոտ, Ախալքալաքից -Նինոծմինդա և Ծալկա-Թբիլիսի ճանապարհների մուտքերի մոտ։

Ցուցանակների վրա սկզբում ոչինչ գրված չէր, սակայն այսօր վրացերեն և անգլերեն լեզուներով մակագրված է«Նինոծմինդա»։ Պատկերված է նաեւ Նինոծմինդա քաղաքի զինանշանը։

Նշենք, որ ցուցանակները տեղադրվել են Վրաստանի ողջ տարածքում, իսկ աշխատանքներն իրականացվել են պետական ​​ծրագրի շրջանակներում։ Նինոծմինդայում աշխատանքներն իրականացրել է Dagi ընկերությունը։