
Ամերիկացի գիտնականները քաղցկեղի բջիջները ոչնչացնելու նոր մեթոդ են հայտնաբերել Նրանք ուռուցքային բջիջները ենթարկել են ինֆրակարմիր ճառագայթի, ինչի արդյունքում մոլեկուլները սկսել են սինխրոն թրթռալ, և դրանց թաղանթները ոչնչացվել են։
Ռայսի համալսարանի և Տեխասի համալսարանի հետազոտական թիմը հայտնել է, որ այս մոտեցումը մոլեկուլային մեքենայի բարելավված տարբերակն է, որը ոչնչացնում է չարորակ ուռուցքային բջիջների կառուցվածքը և հաղթում քաղցկեղին:
Հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է ոչնչացնել լաբորատոր պայմաններում բուծված ուռուցքային բջիջների 99%-ը։ Գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա, որոնց 50%-ը բուժվել է քաղցկեղից։