
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում ապրիլի 6-8-ը սպասվում է անձրևային եղանակ։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) գիշերը տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +8, +10 աստիճան»,- հայտնել են գործակալությունից։