
«Վրացական երազանք»-ի կողմից ռուսական օրենքի վերսկսմանն արձագանքում է նաև ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը և գրում, որ դա եվրոպական ճանապարհի ինքնասաբոտաժ է։
«Սա միտումնավոր հարձակում է Վրաստանի փխրուն ժողովրդավարության վրա, եվրոպական ճանապարհի ինքնասաբոտաժ և վրաց ժողովրդի ջանքերով ձեռք բերված եվրաատլանտյան ընտրության բացահայտ մերժում։
Այս օրինագիծը ներշնչված է ռուսական օրենսդրությամբ և նման է դրան։ Պատահական չէ, որ դրա վերսկսումը տեղի է ունենում տարածաշրջանում նմանատիպ օրենսդրություն ընդունելու ջանքերի ֆոնին: Սարսափելի է, բայց զարմանալի չէ, որ «Վրացական երազանքը» դեռ այս ճանապարհին է։ Չնայած Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20%-ի օկուպացմանը»,- նշվում է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։