Նինոծմինդայում գրիպով հիվանդների քանակը շատացել է. Ի՞նչ խորհուրդ է տալիս Լամարա Դեմետրաձեն

Նինոծմինդայում գրիպով հիվանդների քանակը շատացել է. Ի՞նչ խորհուրդ է տալիս Լամարա Դեմետրաձեն

Վերջին ամիսներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրիպի վիրուսի ախտանիշներով հիվանդների թիվը մեծացել է։ Բնակիչների մեծամասնության մոտ հիվանդությունը տևում է մոտավորապես 10- ից մինչև 20 օր։ Հիվանդության ախտանիշներն են` բարձր ջերմություն երկար ժամանակով, չոր և թաց հազ, ձայնի կորուստ, թուլություն, գլխացավ և այլն։

Վիրուսային հիվանդությունները տարածված են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկահասակ երեխաների շրջանում։ Այս թեմայի շուրջ զրուցեցինք Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի մանկաբույժ՝ Լամարա Դեմետրաձեի հետ։

Նրա խոսքով․ «Ինչպես covid -ի ժամանակ վարակակիրների՝ հիմա էլ նույնպես սեզոնային վիրուսով հիվանդների քանակը շատ-շատ է։ Տարբեր օրգանիզմ տարբեր ձև է արձագանքում հիվանդությանը, մի մասի մոտ այն սկսվում է կոկորդի ցավով, մեկ այլ մասի մոտ ջերմությամբ և այլն։ Բնակիչներին կոչ ենք անում ինքնուրույն ոչինչ չանել, եթե երեխան կամ մեծահասակը արդեն 2 -րդ օրն է ջերմում է, ապա անպայման պետք է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Նինոծմինդայում գրիպով հիվանդների քանակը շատացել է

Թեմատիկ՝