Ապրիլի 7 -ին, Երևան քաղաքում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի բաց առաջնություն:
Նինոծմինդայի թվով 59 կարատեիստներ, (տղաներ եւ աղջիկներ) մարզիչներ՝ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին կարատեի մրցաշարին:
Մարզիչ Սամվել Դարբինյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեր խումբը ներկայացավ թվով 39 մասնակիցներով: Մենք ձեռք բերեցինք 27 մեդալ՝ որտեղ ունեցանք թվով 8 ոսկե, 11 արծաթե և 8 բրոնզե մեդալակիրներ։ Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ ամբողջությամբ մենք մեր ուժերով ենք մեկնել, ծնողների օգնությամբ»:
Նշենք, որ Սերգո Քսպոյանի խումբը ներկայացել է թվով18 մասնակիցներով։ Մրցաշարից թիմը վերադարձել է 12 մեդալակիրներով՝ 3 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝