ՀՀ-ում արջը կերել է 33-ամյա երիտասարդին, ով  գնացել էր անտառից սինդրիկ հավաքելու

ՀՀ-ում արջը կերել է 33-ամյա երիտասարդին, ով  գնացել էր անտառից սինդրիկ հավաքելու

«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ին Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են  գյուղի բնակիչ, 1990թ․-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող  լուսաձորցին  ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի  անտառ՝ սինդրիկ հավաքելու:

Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին  անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է  նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն  ասում են, որ անտառի այդ հատվածում արջ  կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,-գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։