«Դահուկորդ պինգվինը» Հեշտիայի «ԱրՄաթ» -ի սաներին հասցրեց եզրափակիչ

«Դահուկորդ պինգվինը» Հեշտիայի «ԱրՄաթ» -ի սաներին հասցրեց եզրափակիչ

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Այս տարի մրցույթին ներկայացվել է մասնակցության մոտ 1300 հայտ, որոնց թվում է նաև Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում գործող «Արմաթ» լաբորատորիան:

Վերոնշյալ հայտերից եզրափակիչ փուլ են անցել Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի -ի «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սաներ՝ Մարիամ Աբրահամյանը և Մարգարիտա Գրիգորյանը:

Հեշտիայի «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի խմբակավար Նապոլեոն Մարիկյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Մեր սաների կողմից Scratch (Scratch -ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է) ծրագրավորման լեզվով կազմված «Դահուկորդ պինգվինը» կոչվող համակարգչային խաղը հասել է եզրափակիչ փուլ: Հաղթահարելով առաջին և երկրորդ փուլերը, հիմա արդեն եզրափակչում կմասնակցենք հանրապետական փուլին, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 20 -ին։ Մտահաղացումը ամբողջովին պատկանում է մեր երեխաներին, ինչպես նաև ծրագիր կազմելը, կերպարներ ստեղծելը և այլն»:

«Դահուկորդ պինգվինը» խաղը հետևյալ հղումով՝ scratch.mit.edu

Նշենք, որ այս բնագավառում մրցում են մինչև 13 տարեկան և դրանից բարձր տարիքային խմբերում «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր» և «Python ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգերի համար, ինչպես նաև անցկացվում է «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադա։

Armath Engineering Laboratories-ի DigiCode Contest մրցույթի գործընկերներն են` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ը, Enterprise Incubator Foundation (EIF)-ը: Մրցույթի կազմակերպիչն է՝ Union of Advanced Technology Enterprises-UATE-ը:

Կարդացեք նաև՝