10 տարվա հաջողություն. «Սայաթ-Նովա» վոկալ խումբը ART MUSIC-ում գրավեց 1-ին տեղը

10 տարվա հաջողություն. «Սայաթ-Նովա» վոկալ խումբը ART MUSIC-ում գրավեց 1-ին տեղը

Լուսանկարները տրամադրել է Հայաստան Իսպիրյանը

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ-Նովա» վոկալ խումբը՝ Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Հայաստանում անցկացվող «ART MUSIC» 15-րդ երաժշտական ​​փառատոնին։

Ըստ Հայաստան Իսպիրյանի՝ սա Սայաթ-Նովա անսամբլի առաջին ելույթը չէ, և խումբը մեծ հաջողությունների է հասել: Արդեն 10 տարի է, ինչ մասնակցում է «ART MUSIC» փառատոնին։ Փառատոնին Սայաթ-Նովա խումբը ներկայացված էր 14 մասնակիցներով։ Երեխաները կատարեցին հայկական ժողովրդական երգեր և արժանացան մրցանակների՝ մեկ` 1-ին, հինգ 2-րդ և վեց` 3-րդ տեղեր:

Հայաստան Իսպիրյանը Ռադիո NOR-ի հետ զրույցում նշեց, որ «ART MUSIC» փառատոնի ղեկավարությունը շատ գոհ է Սայաթ-Նովա խմբից՝ թե՛ վոկալ, թե՛ ավանդական հագուստի ու ընդհանուր կատարման տեսակետից։

Radio NOR · წარმატების 10 წელი: "საიათ-ნოვას" ვოკალის ჯგუფმა ART MUSIC-ზე 1-ლი ადგილი დაიკავა

Չնայած հաջողությանը, Հայաստան Իսպիրյանը խոսեց նաև Սայաթ-Նովայի դժվարությունների մասին. Նրա խոսքով, խումբը հրավիրված է մասնակցելու փառատոնների Իսպանիայում և Ֆրանսիայում, սակայն Սայաթ-Նովան չունի համապատասխան ֆինանսական աղբյուր, կամ դոնոր, որպեսզի կարողանա մասնակցել Եվրոպայում նախատեսված փառատոններին և հասնել ավելի մեծ հաջողությունների։