Մարտին Անտառային գործակալության աշխատակիցները բացահայտել են փայտանյութի ապօրինի հավաքման և տեղափոխման 111 փաստ ամբողջ երկրում, այդ թվում՝ չորսը Սամցխե-Ջավախեթիում։
Կախեթիի անտառտնտեսության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 10 դեպք, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Քվեմո Քարթլիում՝ 35, Շիդա Քարթլիում՝ 18, Սամցխե-Ջավախեթիում՝ 4, Գուրիայում՝ 18, Իմերեթում՝ 17, իսկ օրենքի 5 խախտումների փաստ բացահայտվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի անտառտնտեսության աշխատակիցների կողմից։
Գործակալության տեղեկություններով՝ իրավախախտների համար կազմվել են համապատասխան փաստաթղթեր, տրանսպորտային միջոցները կնիքվել են և տեղափոխվել գործակալության «գործարար բակեր»։
Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններին՝ հետագա արձագանքման համար։ sknews.ge