
Մինչև ապրիլի 16-ը Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի տեղումնառատ եղանակը։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասնաուրի, Դեդոպլիսծղարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան տաքություն։