
Նինոծմինդա քաղաքում ապրիլի 14-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Չարենց փողոցում ավտոմեքենայի գողության փորձ է կատարվել։
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները։
Տուժողները NOR-ի լրագրողին հրաժարվել են տեղեկություն տրամադրել։
Դեպքի վայրից առկա տեղեկությունների համաձայն՝ առավոտից (09:58) մեքենան այլևս դեպքի վայրում չի եղել, ոստիկանները տարել են փորձաքննության։ Հավաքված բնակիչները քննարկել են գողության ժամանակ ավտոմեքենայի՝ տան ցանկապատին բախվելու փաստերը, գողության վայրում առկա են ջարդված լուսարձակների և անիվների հետքեր։
Դեպքի վայրից ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել ստորև կից տեսանյութում։