
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում այսօր վթարվել է ջրատար խողովակը: Այսօր՝ ապրիլի 15 -ին, Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները իրականացնում են վերանորոգման աշխատանքներ։ Նրանք քանդել են ասֆալտի տվյալ հատվածի շերտը և փոս փորել:
Ջրամատակարարող ընկերության աշխատակից Մնացական Բդոյանի խոսքով՝ այս պահին տարվում է մաքրման աշխատանքներ ջրատարի վթարի վայրը գտնելու համար։ Ջրատարը չուգունե խողովակներով է որոնք արդեն շատ հին են և այդ պատճառով արագ շարքից դուրս են գալիս:
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝